Ստեղծման մասին

Երգչախումբը ստեղծվել է 1996թվականին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Երգացանկ

«Երգչախումբ»  

Երգչախմբում երգում են կրտսեր, միջին, ավագ դպրոցի սովորողները, ինչպես նաև՝ Քոլեջի ուսանողները:

1.    Նպատակը.

Սովորողի ներդաշնակ հոգևոր զարգացում երաժշտության միջոցով:

2.    Խնդիրները. 
  • հոգևոր  զարգացում
  • երաժշտական ունակությունների բացահայտում և զարգացում
  • երաժշտական մտածողության զարգացում
  • երաժշտական ճաշակի զարգացում
  • երաժշտարվեստի  զարգացում 
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • մշակույթի յուրացում
  • ընդհանուր  զարգացման ապահովում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
3.    Երգերի ուսուցման նպատակն է.
  • հայ, հոգևոր և դասական նյութի յուրացում
  • ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում
  • երաժշտական ունակությունների զարգացում
  • բազմաձայն կատարում
  • երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում
  • երգի կերպարային զգացողություն
  • ճիշտ շնչառություն 

4.      Երգչախմբի կազմում երգողը պետք է ունենա երաժշտական լսողություն և համապատասխան ձայնային տվյալներ:

5.      Բովանդակությունը 
  •  Երգացանկ
Հիմնականում կատարվում են Կոմիտասի, հայ, ինչպես նաև ռուս և եվրոպական դասական երգահանների լավագույն ստեղծագործությունները:
  •  Վոկալ
- ձայնի դրվածք,
- շնչառություն,
- բազմաձայն երգեցողություն,
- երաժշտական լսողություն,
- երաժշտական հիշողություն

6.      Ուսումնական գործունեության ձևերը

- անհատական երգեցողություն
- խմբակային երգեցողություն (վոկալ խումբ, երգչախումբ)
- ձայնագրություններ
- ունկնդրում

7.    Ընդհանրությունն այլ առարկաների հետ

- երաժշտական գրագիտություն
- սոլֆեջիո
- վոկալ
- արվեստ
- թատրոն

8.    Ստուգման (գնահատման) կարգը

- հաշվետու համերգներ,
- մասնակցություն մրցույթների,
- մասնակցություն նախագծերի,
- հանդես գալ համերգային ծրագրով:

9.    ՏՀՏ միջոցների օգտագործումը

  •  Ունկնդրում YouTube-ից
- երգչախմբային կատարումներ
- իրենց կատարումները, որոնք տեսագրվում են
- երգացանկի ստեղծագործությունների այլ կատարումներ
  • Ունկնդրում
- mp3 և այլ ձևաչափի ձայնագրություններ
  • Ձայնագրում
Ձայնագրվում են ընթացիկ և արդեն պատրաստ վիճակում գտնվող գործերը:






Комментариев нет:

Отправить комментарий