Ստեղծման մասին

Երգչախումբը ստեղծվել է 1996թվականին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

четверг, 6 февраля 2014 г.

Աննա Այվազյան


Ես Աննան եմ, 10 տարեկան եմ: Արդեն կես տարի է՝ իմ քույրիկի հետ երգում եմ սովորողների երգչախմբում: Նախ գնացի հետաքրքրությունից, հետո ինձ այնքան դուր եկավ տիկին Մարինեն, որ ես ցանկացա մնալ: Ես մեծ հաճույքով եմ երգում երգչախմբում, որովհետև մեր ղեկավարը բարի է և ուրախ: Բացի դրանից, նա մեզ ուսուցանում է երգեր տարբեր լեզուներով, դա շատ հետաքրքիր է: Իսկ ամենագլխավորը՝ կարծես ինձ մոտ երգելն ավելի լավ է ստացվում:

Վիկտորիա Այվազյան


















Իմ անունը Վիկտորիա է, ես 4 տարեկան եմ, և երգչախումբ եմ գալիս իմ մեծ քույրիկի հետ, որովհետև ես էլ եմ արդեն մեծ: Ես շա՜տ եմ սիրում երգել, տանը անընդհատ երգում եմ տիկին Մարինեի սովորեցրած երգերը: Համ էլ ինձ դուր է գալիս համերգներին ելույթ ունենալ: