Ստեղծման մասին

Երգչախումբը ստեղծվել է 1996թվականին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

четверг, 23 января 2014 г.

Էլեն Կարապետյան


Ես Էլեն Կարապետյանն եմ: Երգել շատ եմ սիրում, ամբողջ օրը երգում եմ, սիրում եմ երգել իմ տարբերակով: Ես ուզում եմ դառնալ երգչուհի, այն էլ օպերային: Մայրս ասում է` դրա համար պետք է նախ սովորել: Մի օր մեդիաուրբաթին տեսա  «Սեբաստացի»  մանկական երգչախումբը և ցանկացա երգել նրանց հետ: Հիմա արդեն հասկացել եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ես մեր երգչախումբը շատ եմ սիրում

Անի Ավդալյան

Ես Անի Ավդալյանն եմ ։ Սովորողների երգչախմբին սկսելեմ մասնակցել սեպտեմբերից ։ Փոքրուց միշտ երազել եմ երգել և լավ ձայն ունենալ , սակայն որոշ խնդիրների պատճառով այդպես էլ չստացվեց։ Երբ ես ընդունվեցի Քոլեջ Արհեստների ավագ դպրոց, ծանոթացա իմ երաժշտության ուսուցչուհու՝ Մարինե Մկրտչյանի հետ: Հենց նա էլ ինձ առաջարկեց երգել երգչախմբում, իսկ ես մեծ սիրով ընդունեցի նրա առաջարկը , քանի որ, ինչպես նշեցի, շատ եմ սիրում երգել։ Ընկեր Մարինեն շատ լավ մասնագետ է և շատ լավ է սովորեցնում և, բացի այդ, նա նաև շատ լավ ընկեր է ։ Հիմա արդեն ազատ ժամանակս շատ է, և ես մեծ սիրով հաճախում եմ երգչախմբի պարապմունքներին ։ Շատ շնորհակալ եմ ընկեր Մարինեին ամեն ինչի համար, նրա շնորհիվ ես ազատվեցի շատ բարդույթներից և վստահ սկսել եմ երգել։


среда, 22 января 2014 г.

Քրիստինա Ասատրյան

Ես Քրիստինա Ասատրյանն եմ: Կրթահամալիր ընդունվելուց ընդամենը մի քանի օր հետո արդեն ուզում էի գալ երգչախումբ, որովհետև շատ եմ սիրում երգել: Սկսել եմ երգել դեռ շատ փոքր տարիքից: Որոշ ժամանակ առաջ հաճախել եմ երգի, բայց ոչ երգչախմբում: Բայց ցավոք, չէի կարողանում ընդունվել, որովհետև չէի հասցնում՝ օրս շատ հագեցած էր: Իսկ այս տարի՝ մի քանի ամիս առաջ, երբ իմացա, որ համակուրսեցիս գալիս է Մարինե Մկրտչյանի մանկական երգչախումբ, ասացի որ ես էլ եմ ցանկանում ընդունվել:

Լիլիթ Գրիգորյան

Ես շատ եմ սիրում երգել: Ես գնում եմ երգչախմբի, որ գեղեցիկ երգեմ: Ես շատ եմ սիրում երգել Կոմիտաս, Մոցարտ, տարբեր ազգերի երգեր` ֆրանսիական, վրացական, բայց իմ ամենասիրած երգը Բիթլզի Let it bi-ն է: Երգչախմբի գնալու շնորհիվ ես սկսել եմ ինքս երգեր հորինել: