Ստեղծման մասին

Երգչախումբը ստեղծվել է 1996թվականին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

четверг, 23 января 2014 г.

Անի Ավդալյան

Ես Անի Ավդալյանն եմ ։ Սովորողների երգչախմբին սկսելեմ մասնակցել սեպտեմբերից ։ Փոքրուց միշտ երազել եմ երգել և լավ ձայն ունենալ , սակայն որոշ խնդիրների պատճառով այդպես էլ չստացվեց։ Երբ ես ընդունվեցի Քոլեջ Արհեստների ավագ դպրոց, ծանոթացա իմ երաժշտության ուսուցչուհու՝ Մարինե Մկրտչյանի հետ: Հենց նա էլ ինձ առաջարկեց երգել երգչախմբում, իսկ ես մեծ սիրով ընդունեցի նրա առաջարկը , քանի որ, ինչպես նշեցի, շատ եմ սիրում երգել։ Ընկեր Մարինեն շատ լավ մասնագետ է և շատ լավ է սովորեցնում և, բացի այդ, նա նաև շատ լավ ընկեր է ։ Հիմա արդեն ազատ ժամանակս շատ է, և ես մեծ սիրով հաճախում եմ երգչախմբի պարապմունքներին ։ Շատ շնորհակալ եմ ընկեր Մարինեին ամեն ինչի համար, նրա շնորհիվ ես ազատվեցի շատ բարդույթներից և վստահ սկսել եմ երգել։


Комментариев нет:

Отправить комментарий